ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Ինչպե՞ս օգնել երեխային ատամների ծկթելու ժամանակ
Ի՞նչ է զգում երեխան այս ժամանակ: Պատասխանը մեկն է` անտանելի քոր լնդերում: Նա ամեն վայրկյան ցանկանում է քորել բերանի խոռոչը:
Երեխային օգնելու համար կարող եք նրան «ատամների մերսում» կատարել. մաքուր լվացեք ձեռքերը, ցուցամատին փաթաթեք ստերիլ թանզիվ, թրջեք այն եռացրած-սառեցրած ջրով և զգույշ, կլոր շարժումներով տրորեք լնդերի ելունդները:
Ընդհանրապես, սառն ամեն բան թեթևացում է բերում: Երեխայի համար գնեք մի քանի ծկթիչներ. այժմ դեղատներում վաճառում են ռետինե կամ սիլիկոնե օղակների տեսքով ծկթիչներ, որոնք լցված են ջրով:
Խաղալիքը երեխային տալուց առաջ մինչև 30 րոպե կարելի է սառնարանում դնել (բայց ոչ սառցարանում):
Գիշերը երեխայի լնդներին կարելի է քսել հատուկ ցավազրկող գել: Դրանք, որպես կանոն, անվտանգ են ու պարունակում են փոքրիկի համար թույլատրելի չափաքանակով ցավազրկողներ: Երեխայի ծնոտը այդ գելից չի անզգայանա, եթե մայրիկը հանկարծ չափից շատ գել չքսի: Իսկ հանգիստ քունը, որ այդպիսով կպարգևեք ձեզ և ձեր փոքրիկին, առողջության համար նույնպես ավելորդ չի լինի:
Կարևոր է նաև, որ այս շրջանում երեխայի նկատմամբ շատ ուշադիր լինեք, հոգատարությունը և սերն երբեմն լավագույն ցավազրկողներն են:
Մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է մեղմացնել ցավը ատամների ծկթելու ժամանակ.
• Երեխային հաճախ տվեք կեղևազատված խնձոր, տանձ, գազար, կաղամբի թերթիկ: Եւ ատամների համար է օգտակար, և կլրացվի օրգանիզմի վիտամինների պաշարը:
• Գիշերը երեխային կարող եք ձեր կողքին քնեցնել. նա իրեն ավելի հարմարավետ կզգա մայրիկի կողքին, դուք էլ ավելի հանգիստ կլինեք:
• Եթե եղանակը թույլ է տալիս, երեխային մաքուր օդում քնեցրեք:
• Մեկ տարեկանին մոտ հասակում հատուկ ատամի խոզանակ գնեք ու սկիզբ դրեք երեխայի ատամների հիգիենային: Եռացրած ջրով, առանց մածուկի, լվացեք ատամները առավոտյան և երեկոյան:
• Բժշկի հետ խորհրդակցելով` երեխային տվեք C և D վիտամիններ, որոնք կամրացնեն ատամները: Երեխայի սնունդն էլ պետք է հարուստ լինի կալցիումով:
Երեխային որքան հնարավոր է ուշ տվեք կոնֆետ և այլ քաղցրեղեն. դրանցում պարունակվող շաքարը և կրախմալը կործանարար են երեխաների ատամների համար:
Իսկ արդեն մեկ տարեկան հասակում կատարեք առաջին այցը ատամնաբույժին. Վերջինս կկանխատեսի բերանի խոռոչի հնարավոր հիվանդությունները (օրինակ, կարիեսը) և կանխարգելիչ միջոցառումների համար համապատասխան խորհուրդներ կտա:
24.07.2012 Կարդացեք նաև
12.03.2020
22.12.2018
02.11.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
